Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սկրիպալին թունավորած նյութն արտադրվել է Սարատովում

Սկրիպալին թունավորած նյութն արտադրվել է Սարատովում
06.04.2018 | 11:35

Բրիտանական հետախուզությունը պարզել է՝ որտեղ է արտադրվել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը թունավորած «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը, հայտնում է The Times-ը: Լոնդոնը դաշնակիցներին հայտնել է, որ քիմիական լաբորատորիան գտնվում է Սարատովի մարզում` Մոսկվայից 800 կմ հեռավորության վրա: Խոսքը Շիխանի քաղաքում գործող ռազմական գիտահետազոտական կայանի մասին է:

Բրիտանական իշխանությունները փորձել են համոզել դաշնակիցներին, որ Սկրիպալների թունավորման հետևում կանգնած է Ռուսաստանը: Հայտնի է, որ այս տեղեկության ի հայտ գալուց հետո, Մեծ Բրիտանիայի 28 դաշնակից պետություն իրենց երկրներից 150 ռուս դիվանագետի արտաքսման մասին որոշում են կայացրել:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ